ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

ՔՊ-ի ընտրյալ, իսկ իրականում` նշանակված նախագահ

ՔՊ-ի ընտրյալ, իսկ իրականում` նշանակված նախագահ
31.07.2025 | 11:43

Վահագն Խաչատուրյանը Սյունիքում հայտարարել է, որ «Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն են դառնալու հետագա զարգացման համար, եթե մենք կարողանում ենք այդ դարպասները բացել (նկատի ունի Մեղրիի հատվածով)` ապագան զարգացման առումով մեծ հնարավորություններ է տալու մեզ»:

Նախ, այո´, Ադրբեջանին ու Թուրքիային միջանցք տրամադրելը ձեզ` ձեր քաղաքական թիմի համար, հնարավորություններ կարող է բացել, բայց դուք քիչ կապ ունեք հայ ժողովրդի և հայկական օրակարգի հետ:

Երկրորդ, լեզվամտածողությունն իրենն ասում է. գործող իշխանությունները «ամրոցի դարպասները» բացելուց են խոսում, սակայն դա ոչ թե տնտեսական զարգացման, այլ Հայաստան ներխուժման մուտքն է` տնտեսական անվան ներքո քաղաքական վերահսկողության հսկիչ փաթեթը վերցնելու նպատակով:

Իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղում է հասարակությանը համոզելու` չկենտրոնանալու միջանցք տերմինի, պրոցեսի քաղաքական հետևանքների կամ գեոպոլիտիկ ցունամիների վրա, միայն մտածի փողի, նյութականի և անձնական շահագրգռության մասին, ինչը խաբուսիկ էֆեկտ է ունենալու:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2888

Մեկնաբանություններ